copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 10:58 15-09-2025

Մխտռեց ներկայացումն ու հանրությանը լարեց դերասանների դեմ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավակցություններս եմ հայտնում Մկրտիչ Արզումանյանին, մյուս դերասաններին և ներկայացման ողջ անձնակազմին, որ 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնածը մխտռել է նրանց ներկայացումը ու հանրությանը լարել նրանց դեմ:

Ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է այն օրը, երբ դավաճանը զոհել է 224 հոգու, բացել Հայաստանի ցանկապատն ու խոհանոցի դուռը ու Երևանի չափ տարածք հանձնել Ադրբեջանին:

Էլ ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, հայերի ցանկապատները առաջ տված Լևոն Մնացականյանի ծննդյան օրը, ում դավաճանը պատանդ է պահում Բաքվի բանտում:
Ներկայացման միջամտությունն ու ցենզուրան, իհարկե, անթույլատրելի է։ Հատկապես իրեն օրենքի տեղ դրած մահավտոյի կողմից, սակայն վստահ եմ, որ ստեղծագործական անձնակամզը գիտի, որ անպայման իրենք և ողջ հայ ազգն ու մարդկությունը ազատագրվելու է Ադրբեջանի կամակատարներից և ստեղծագործությունները խաղալու է այնպես, ինչպես իրական Հայաստանում կխաղային, ոչ թե ցեղասպանների զավթած Հայաստանում:

Հուսով եմ մյուս ստեղծագործական խմբերի վրա չի անդրադառնա այս սրտխառնոց միջադեպը և Միջազգային դատարաններից հայերի դեմ հանցագործությունները հետ կանչող հիմարի այս ակտը չի վախեցնի նրանց ու ինքնացենզուրայի չի մղի:

Ակնկալվում է, որ բոլոր ստեղծագործողներն ու ստեղծագործական խմբերը դատապարտեն հիմար գրաքննիչին ու կայֆավատ լինեն Հայաստանի ստեղծագործական տարածքները փոքրացնողի վրա:

ՀանդArt-ը հրաշալի կնայվի Արցախի Մարտունի քաղաքում»:

Ամենից շատ դիտված