Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 21:49 09-12-2022

Դրամա ԱԱ-2022-ում․ Խորվաթիայի հավաքականը անհավանական կերպով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն

Մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ փուլը։

Քառորդ եզրափակչի առաջին խաղում մրցեցին Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Նեյմարը ֆանտաստիկ կոմբինացիայից հետո շրջանցեց դարպասապահին՝ գնդակն ուղարկելով խորվաթների դարպասը։ Լրացուցիչ ժամանակի հիմնական խաղաժամանակի ավարտից ընդամենը 3 րոպե առաջ խորվաթները հավասարեցրին հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Բրունո Պետկովիչը։

Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին խորվաթները՝ իրացնելով բոլոր 4 մոտեցումները։ Բրազիլացիներից վրիպեցին Ռոդրիգոն և Մարկինյոսը։

Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Նիդերլանդներ - Արգենտինա զույգի հաղթողը։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել