copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:57 09-12-2022

Հայաստանում կոռուպցիայի մակարդակի մասին վկայում են պաշտոնյաների հայտարարագրերը․ Հ․ Մամիջանյան

Հայաստանում կոռուպցիայի մակարդակը հասկանալու համար պարզապես պետք է բացել իշխող կուսակցության պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը նրանց պաշտոնը ստանձնելու ժամանակ և այժմ։ Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ պատգամավորները մեծ գումարներ, տներ, Երեւանի կենտրոնում բնակարաններ են հայտարարագրում։

«Եթե չեմ սխալվում պատգամավորներից մեկը և վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը մի քանի տարում 150 հազար դոլար է կուտակել։ Տաքսի վարելու մեջ ոչ մի վատ բան չկա, ես ինքս նույնն արել եմ ԱՄՆ-ում սովորելու տարիներին, բայց նույնիսկ այնտեղ այդքան գումար չեմ կարողացել հավաքել։ Եթե չեմ սխալվում նա Աննա Հակոբյանի ընկերն է»,- նշեց Մամիջանյանը։

Ընդդիմադիրը նշեց նաև պետական գնումների դեպքում մրցույթների բացակայության մասին։
Նա խոստովանեց, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք երկրում կոռուպցիա եղել է՝ վստահեցնելով, որ այդ երեւույթի դեմ ինստիտուցիոնալ պայքար էր տարվում։

Խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունները շատ ավելի կոռումպացված են, քան նախորդները. «Ներկայիս իշխող ռեժիմը, ժողովրդին խաբելով երկրում համատարած կոռուպցիայի մասին թեզերով, եկավ իշխանության եւ ոչինչ չի ապացուցում։ Երկրորդ անգամ նրանք խաբեցին 2021-ին գերիների վերադարձի հարցում՝ քվեարկողների ձայների դիմաց կեղծ խաղաղության օրակարգ վաճառելով»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին