copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 09-12-2022

«Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական խմբակցությունում, որն ի սկզբանե քաղաքական դաշինք էր եւ տարբեր ուժեր ներկայացնող անհատներից էր կազմված, այժմ գերիշխող դիրք ունի ՀՅԴ-ն:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ խմբակցությունում այս պահին ընդգրկված 25 պատգամավոր կա, եւս 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն մանդատ են ստացել. նրանք խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորական երդում կտան ու կստանձնեն խորհրդարանականի պարտականությունները:

Այսպիսով, «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից 14-ը դաշնակցականներ են, 13-ը, այդ թվում՝ Աղվան Վարդանյանը, անկուսակցական են, 1-ը՝ ասորի համայնքը ներկայացոնղ Զենֆիա Միրզոեւան է՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Հաշվի առնելով հանգամանքը, որ Վարդանյանը նախկին դաշնակցական է (իսկ դաշնակցականի նախկինը չի լինում), ապա ձայների հարաբերակցությունն այնպես է դասավորվում, որ «Դաշնակցությունը» խմբակցության ներսում գերիշխող է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, նկատել է, որ «Հայաստան» խմբակցության, այսպես ասած, հին պատգամավորները եկող՝ նոր պատգամավորներին չգիտեն, չեն ճանաչում, նրանցից շատերն անգամ միմյանց երբեւէ չեն էլ տեսել»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը