copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:18 27-06-2025

Եթե պրոցեսը հաջողվի, ՀՀ-ում 1-ին անգամ հնարավորություն կլինի գնալ ընտրությունների՝ առանց իշխանական ֆրակցիայի

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմպիչմենտի թեմայով Էդմոն Մարուքյանը, Հովիկ Աղազարյանը ու Հակոբ Ասլանյանը առաջարկել են, որ Միքայել սրբազանի թեկնածությունն առաջադրվի՝ վերջինիս համաձայնության պարագայում։
Առաջարկողների մասին իմ կարծիքը, կարծում եմ, հայտնի է․ չկրկնեմ։ Եվ այնուամենայնիվ այս տարբերակը, միգուցե, արժի իսկապես օպերատիվ քննարկել։ Սա զուտ հիմա մտորումներ են․ միգուցե վաղը ինքս այս գրածս անհեթեթ համարեմ։

Բայց զուտ տեսականորեն․
1․ Կարելի է ենթադրել, որ որպես կոմպրոմիսային թեկնածու Միքայել սրբազանը կարող է միանգամայն ընդունելի լինել ընդդիմադիր երկու ֆրակցիաների համար էլ։ Հա, "Պատիվ ունեմ"-ում երևի Սրբազանին այնքան էլ չեն սիրում նախագահ Սարգսյանի հասցեին կոշտ (ու իմ համոզմամբ սխալ) խոսքերի համար, բայց նաև ակնհայտ է, որ Սրբազանի անկեղծությունն ու ազնվությունը կասկածի տակ չեն կարող լինել։ Մյուս կողմից էլ "Հայաստան" դաշինքի համար էլ սա ինչ-որ իմաստով դեմք փրկելու տարբերակ է։
2․ Նույն պատճառով ՔՊ-շնիկների հետ բանակցելիս, Միքայել Սրբազանի անձը կարող է լրացուցիչ երաշխիք լինել, որ իրենց հանդեպ ռեպրեսիաներ չեն լինի։ Էլի կրկնեմ․ ՔՊ-շնիկները նրան կարող են չսիրել, բայց Սրբազանի ազնվությունն ու ուղղամտությունը հանրահայտ փաստեր են։
3․ Մյուս կողմից էլ, եթե այդ պրոցեսը հանկարծ ու հանկարծ հաջողվի, ապա առաջին անգամ Հայաստանում հնարավորություն կլինի գնալ ընտրությունների՝ առանց իշխանական ֆրակցիայի։ Եվ հետևաբար առանց վարչական ռեսուրսի ու նման այլ բաների։

Էլի եմ ասում, սրանք զուտ պահի տակ միտքս եկած մտորումներ են։ Ու նույնիսկ այս տարբերակը, եթե ընդունելի չի, մեկ է․ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը կա ու ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պայքարի որևէ գործիք չպիտի կիրառվի։ Չհաջողելու ռիսկ, իհարկե, կա, բայց երաշխավորված արդյունք որևէ այլ գործիք նույնպես չի տալու»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է