copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:36 08-12-2022

Սա սև փիառ է ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում. Բրյուսովի համալսարանից մեկնաբանում են «‎Հայկական ժամանակի»-ի հոդվածը

«Ռեկտորի ընտրությունից երկու օր առաջ ուղղակի ճնշում է, հետապնդում է, ուրիշ ոչ մի բացատրություն չունեմ դրան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը՝ խոսելով «‎Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «‎Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով հոդվածի մասին։

«Վաղը ընտրությունները կանցնի ավելի մանրամասն կխոսեմ այդ մասին։ Սա սև փիառ է ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում»,- ավելացրեց Ակոպյանը։ Խոսելով վաղը տեղի ունեցող ռեկտորի ընտրությունից՝ Ակոպյանն ասաց.

«Այստեղ մի ավելի կարևոր հարց կա, այսօր ուսանողի են ուզում կտրել, վաղը ընտրելու իրավունքից։ Ազգանվան վրիպում է ընդամենը եղել դեկտեմբերի հինգին նամակ է գրվել նախարարություն, որ հինգ օր ժամանակ ունեք այն հարցը լուծելու համար, բայց մինչև այսօր չեն ուղարկում պատասխան, որ վաղը ուսանողին չթողեն քվեարկությանը մասնակցել, որը և հակաիրավական է, և հակաբարոյական է, ամեն ինչ, ինչպես ուզենք, կարող ենք ձևակերպել սա»։

Հարցին, թե վրիպումը երբ եք նկատել և դիմել ուղղման համար՝ Ակոպյանը պատասխանեց. «Դեկտեմբերի հինգին գրել ենք այդ մասին, խնդրել ենք վարչապետի որոշմամբ ուղղում կատարել, այսօր ամսի ութն է, երեք օր է ուղղում չեն կատարել»։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը տարածել է հայտարարություն, ըստ որի, ուսանողի անուն-ազգանունը սխալ է գրվել, որ ռեկտորի ընտրությանը չմասնակցի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ