copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:09 07-12-2022

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ պայմանագրի ստորագրումը կդառնա ՀՀ-ի վերջի սկիզբը․ քաղաքագետ

Հայաստանի գործող իշխանությունները բաց չեն գործում, արդար չեն հասարակության հետ։ Շատ գիտեն՝ Ադրբեջանի առաջարկներն ինչ առաջարկներ են։ Դրանք բոլորը շանտաժային, ուլտիմատիվ կետեր են, որոնք պահանջում են ՀՀ-ից նսեմացում, նվաստացում։ Դրանք ուղղակիոներն հակահայկական և հակահայաստանյան են»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները ադրբեջանական առաջարկների մասին խոսում են միայն այդ երկրի կողմից տեղեկություն տարածելուց հետո։

«Այդ է պատճառը, որ նույն Նիկոլ Անհողը և նրա թիմը շատ դեպքերում գաղտնի բանակցությունների մեջ են ադրբեջանական կողմի հետ։ Եվ երբ պաշտոնական Բաքվից հայտաարություններ են արվում, սրանք ստիպված են արձագանքել, որովհետև արդեն հակառակ դեպքում ծիծաղելի վիճակում են հայտնվելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի առաջարկներին՝ Համբարյանը հայտարարեց, որ դրանց բովանդակությունը հայտնի է բոլորին։

«Այդ 5 առաջարկները, որոնց մասին շատ վաղուց մենք տեղյակ ենք նույն Բայրամովի հայտարարությունից հետո։ Էլ չեմ ասում, որ նույն կապիտուլյանտ Նիկոլն իր ընտանեկան թերթում ինչ-որ հավաստի աղբյուրի անվան տակ այդ 5 առաջարկները ներկայացրել է։ Մենք շատ լավ գիտեմք դրանց և՛ հետևանքները, և՛ կործանարար բնույթը՝ Հայաստանի Հանրապետության և հայության համար։ Էնպես որ, եթե ՀՀ գործող իշխանությունները Նիկոլ անհողի գլխավորությամբ այդ առաջարկների հիման վրա ինչ-որ «խաղաղության պայմանագիր» կնքեն Ադրբեջանի հետ, ապա դա նոր մասշտաբային պատերազմի պատճառ կարող է դառնալ։ Երկրորդ՝ դա կարող է դառնալ ՀՀ կործանման պատճառ։ Այսինքն, իրենք ընտրում են ՀՀ վերջի սկիզբը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել