Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:16 05-12-2022

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը համատեղ կկայանա երկուշաբթի, Միությունների տան Սյունազարդ դահլիճում, տեղեկացրել են Պետդումայի մամուլի ծառայությունում։

Խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մոդելային հանձնարարականների նախագծերը միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների փակման, էլեկտորալ գործընթացների և ՀԱՊԿ անդամ պետությունների ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր, նշել են մամուլի ծառայությունում։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Մոսկվա եկած գործընկերների՝ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների հետ, նրանք քննարկել են գալիք նիստի օրակարգը, տեղեկացրել են Պետդումայի մամուլի ծառայությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել