copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:38 04-12-2022

ACBA բանկը գողացված քարտը բլոկավորելու համար հաճախորդի կյանքը դարձնում է «Ֆորտ Բոյար»

«15 օր առաջ Լոնդոնի խանութներից մեկում գողացան իմ դրամապանակը»,- տիկտոկում ՀՊՏՀ դասախոս Ֆլորա Աթայանն այսպես է ասել իր հոլովակում, որում պատմում է, թե ինքը, որպես 15 տարվա Ակբա բանկի հավատարիմ հաճախորդ, ի՞նչ կորուստ է ունեցել բանկի սպասարկման պատճառով։

Աթայանը նաև մանրամասնում է, որ գողության հետևանքով մի քանի ֆունտ քեշ գումար է եղել դրամապանակում. «Մինչ ուրախ ու երջանիկ գնումներով վերադառնում էի հյուրանոց, ստացա առաջին հաղորդագրությունն այն մասին, որ քարտս շարունակում է իր գնումները։ Խուճապահար հետ վազեցի խանութ, արագ միացա wi-fi-ին, որ բլոկավորի քարտը։ Ակբա բանկի դիջիթլ հավելվածն անհասանելի էրր, հետո պարզվեց, որ «փաբլիք wi-fi-ով» այն չի աշխատում, ստանում եմ երկրորդ հաղորդագրությունը, որ քարտը շարունակում է գնումները, կապվեցի քրոջս հետ, տվեցի տվյալները, որպեսզի արագ բլոկավորում իրականացվի։

Բանկի աշխատակիցը պատասխանում է, որ անձամբ պետք է պատասխանեմ իրեն՝ և միայն վայբեռով»։

Ի վերջո, քրոջը հաջողվել է համոզել բանկի աշխատակցին, որ գոնե ժամանակավոր՝ բլոկավորեն քարտը։ Արտասահմանյան բանկերը նման պարագայում բոլոր տրանզակցիաները fraud են ճանաչում (զեղծարարություն) ու գումարը հետ են նստեցնում հաշվին: Ակբան դիմել էր Վիզա համակարգին, Վիզան էլ մերժել էր տրազակցիաների չեղարկումը, թեև շատ հեշտ ապացուցելի էր, որ քարտն այդ ընթացքում գողացված է եղել: Լոնդոնում 20 րոպեում 6 տրանզակցիա իրականացրին:

«Մինչ ես մարտկոցի վերջին 3%-ով կարողացա վայբեռ բեռնել, և անձամբ զանգել իրենց՝ պահանջվեց 8 րոպե, ինչն ինձ վրա նստեց ևս երեք տրանզակցիա՝ 150 ֆունտ»։

Աթայանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Ստացվում է այնպես, որ քարտ ձեռք բերելուց առաջ պետք է բանկի հետ միշտ ճշտել ի՞նչ կերպ պետք է կապ հաստատել իրենց հետ, արդյոք միշտ հասանելի՞ են՝ անկախ ինտերնետի տեսակից, քանի որ գողությունից ոչ մեկս ապահովագրված չենք, ապա քանի՞ րոպե կտևի քարտ բլոկավորելու գործընթացը։

Դա մարդկանց ավելի զգոն և ուշադիր լինելու կոչ է, քանի որ այդ նույն ընթացակարգերը շատ բանկեր կարող են ունենալ, իսկ գողությունը ևս տարածված երևույթ է, ուստի, այս տեսանյութը մարդկանց շահերը պաշտպանող, իրազեկվածությունը բարձրացնող առաքելություն ունի»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը