copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:27 03-12-2022

Հայտարարության նախագծում ներքաղաքական կյանքի վերաբերյալ գնահատական չկար․ Արծվիկ Մինասյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն է։ Մինասյանը խոսել է այն մասին, թե ինչու չընդունվեց ընդդիմության հայտարարությունը։

«Այս փաստաթուղթը նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությանն ի պատասխան էր։ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը իր մեջ պարունակում էր ոչ միայն հայատյացության ամենածանր չափաբաժինը, նաև մոլագար մարդասպանի հոգեբանությամբ, ապագայում հայ ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքի պարզ արտահայտությունը։ Այս հայտարարությունը նախ և առաջ պատասխան էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի հայտարարությանը։ Այն իր մեջ պարունակում էր հստակ ուղերձ միջազգային հանրությանը առ այն, որ կան սկզբունքներ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա և որոնցով Հայաստանը ու հայ ժողովուրդը հետևողականորեն պաշտպանելու է իր իրավունքները։ Եվ երրորդ կարևոր արձանագրումը կամ ուղերձը միջազգային հանրության և բոլոր այն կազմակերպություններին էր ուղղված, որտեղ արձանագրվում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում իրականացվող ոճրագործությունները որպես միջազգային հանցագործություններ և կոչ առ այն, որ պետք է դատապարտվեն և սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի հանցավոր ռեժիմի նկատմամբ»։

Մինասյանի խոսքով՝ ոչ մի ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ գնահատում հայտարարության նախագծում չկար։

Մինասյանը նշեց, որ իրենք խուսափել են որևէ ձևով առիթ տալ իշխանությանը, որ իրենք փորձեն հայտարարության չընդունումը հիմնավորել ներքին գնահատականներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ