Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:08 21-10-2025

«Շան որդին» քաղաքակա՞ն գնահատական է․ ձեզնից ո՞վ քննադատեց Փաշինյանին իր խոսույթի համար․ Մինասյան

ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները, հերթով խախտելով Գյումրու քաղաքապետի գործով անմեղության կանխավարկածը, նրան մեղադրում էին կոռուպցիայի մեջ։ Ելույթ ունենալով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի դեպքը, ում նկատմամբ քրեական գործ հարուցվեց հրաժարականից հետո։

«Պարոն Ռուբինյան, դուք բացեցիք էդ թեման․ Դիանա Գասպարյան, չէ՞, Վաղարշապատի համայնքի ղեկավարը։ Ինչ-որ չեմ հիշում կաշառակերության համար իրեն բերման ենթարկեն հարյուրավոր ոստիկանական ուժեր։ Ավելին, էստեղից չի հնչում ոչ թե կաշառակեր սրիկա արտահայտությունը, լավ կաշառակեր բառն անգամ էդ անձի հասցեին։ Եվ դա ճիշտ է, որովհետև անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել․ այն, ինչ դուք ամեն օր էստեղից անումեք։ Դուք էստեղից շարունակում եք պատգամավորին ոչ վայել բառապաշար օգտագործել։ Պարոն Վարդանյանն ասում է քաղաքական գնահատական է։ Քաղաքական գնահատակա՞ն է «կոռուպցիոն շանորդի»-ն, «կոռուպցիոն սրիկա»-ն։

Բայց եթե դուք, որպես իշխանություն, համարում եք, որ ուզում եք իրավական պետություն կառուցել, էս հիմնարար իրավունքը հարգեք, դա ձեզ է պետք ամենաշատը, որովհետև վաղը իշխանափոխությունից հետո դուք եք բողոքելու էդ ամենից»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել