copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 01-12-2022

ԵՊՀ-ում նոր «չիստկա» են իրականացնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այլ ոլորտներին զուգահեռ նաև բուհական համակարգում, մասնավորաբար ԵՊՀ-ում ամբողջովին սեփական «իշխանությունը» հաստատելուց և իր ցանկալի անձանց կառավարման ղեկին «նշանակելուց» հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է հնարավոր ու անհնար մեթոդներով ազատվել իրեն անցանկալի դասախոսներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները վերջին շրջանում անցել են հերթական «ռաունդին» և փորձում են անուղղակի կերպով «բլոկել» ընդդիմադիր հայացքներ ունեցող պրոֆեսորների և դասախոսների աշխատանքն ու գործունեությունը։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այդ թվում՝ մասնավորաբար արևելագիտաության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում մի շարք դասախոսների դրույքներ են կրճատվել, իսկ այդ փաստի վերաբերյալ ո՛չ դեկանատում, ո՛չ էլ ռեկտորատում որևէ հիմնավոր ու բովանդակային պարզաբանում չի ներկայացվել։ Ավելին, որոշ դասախոսների օրերս հայտնել են, որ իրենց առարկաները հունվարից այլևս չեն լինելու կրթական ծրագրում։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների կողմից նախաձեռնություն է եղել աշխարհի առաջատար բուհերի հայտնի 3-4 դասախոսի հրավիրել ԵՊՀ՝ դասախոսությունների շարք կարդալու նպատակով, ինչը համալսարանի ղեկավարությունն արգելել է։ Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, այս ֆոնին ԵՊՀ ղեկավարությունը բավական ցավոտ է տարել օրերս արևելագիտության ֆակուլտետի դեկանի վերընտրվելու հանգամանքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են