copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:09 30-11-2022

Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին կոտրելու քրգործն ուղարկվել է դատարան մեղադրական եզրակացությամբ

Վերականգնվել է Արցախյան ազատամարտի հայազգի հրամանատար, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին․ այն ամիսներ առաջ ենթարկվել էր վանդալիզմի, կոտրել էին արձանի քիթը։

Ինչպես Oragir.News-ի հարցմանն ի պատասխան նշեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, այդ գործում առկա է մեկ մեղադրյալ, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ «Նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, և այդ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործը օրեր առաջ ուղարկվել է դատարան․ նշված հոդվածը համապատասխանում է քրեական նոր օրենսգրքի 264-րդ հոդվածի առաջին մասին»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Դիտարկվե՞լ է հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության անհրաժեշտություն հարցին խոսնակը բացասական պատասխան տվեց․ «Մեղադրական եզրակացության մեջ հոգեբանական փորձաքննության անհրաժեշտության մասին տվյալներ չկան»։

Հիշեցնենք, որ Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին տեղադրվել էր 2002թ.-ի դեկտեմբերի 11-ին Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ այս տարի ապրիլ ամսին այն վնասել էին մուրճանման առարկայով։ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է»,- նշված էր Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ձերբակալությունից օրեր անց «Հրապարակ» թերթի խմբագրություն էր գնացել նշված քաղաքացին՝ Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը, բողոքել ոստիկանների գործողություններից, նշել, որ ինքն է կոտրել Ազգալդյանի արձանի քիթը՝ ասելով․ «Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև նա ազգի դավաճան է, դրա համար էլ նրան սպանել են։ Որ ինքն ու իր նմանները քիթը չխոթեին էստեղ-էնտեղ, սենց պատերազմ չէր լինի»։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող