Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 20:00 29-11-2022

Երկար աշխատանքից հետո կարելի էր մի քանի օր երկար հանգստանալ․ հարցում

Ամանորյա տոներին ընդառաջ Oragir.News-ը հարցում է իրականացրել մեր մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը՝ տոնական օրերին հանգստյան օրերը կրճատելու որոշման վերաբերյալ։

Հարցմանը մասնակցած մեր հայրենակիցների մի մասը բացասական է գնահատել որոշումը՝ հայտարարելով, որ Ամանորն այն հազվադեպ տոներից էր, երբ հարազատները հնարավորություն ունեն հանդիպելու։ Իրենց կարծիքով՝ այս որոշմամբ իրենք և՛ հնարավորություն չեն ունենա վայելելու հարազատների ներկայությունը, և՛ չեն հասցնի հանգստանալ։
«Դեմ եմ։ Ամանորն ամենալավ տոներից մեկն է մեր ժողովրդի համար, բայց կրճատվեց։ Բարեկամները նույնիսկ չեն հասցնում մի քիչ տեսնել իրար։ Կարծում եմ՝ շատ վատ է, որ Ամանորի տոներին հանգստյան օրերը կրճատվել են։ Մինչև ամսի 2-ը մինչև հասցնում ես մի բան հասկանալ՝ շունչ քաշել, արդեն աշխատանքի ես լինում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածների մյուս մասն էլ որոշումը դրական գնահատեց։
«Կարծում եմ՝ լավ է։ Հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում՝ ինչքան շատ աշխատենք՝ այնքան ավելի շուտ ոտքի կկանգնենք»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցման մյուս մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել