copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:48 24-11-2022

Նիկոլ Փաշինյանը մեզ դարձնում է ահաբեկիչների ընկեր-դաշնակից․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մեզ դարձնում է ահաբեկիչների ընկեր-դաշնակից
Հիշու՞մ եք, որ Հայաստանը առաջիններից մեկն էր շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին` «ընտրվելու» կապակցությամբ։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ այդպես Հայաստանի համար ավելի լավ է։

Ստացա՞նք։ Գո՞հ ենք... Իսկ այսօր Փաշինյանը արեց նույն սխալը` բայց ավելի խորը։

Ռուսաստանյան բանակը այսօր ամենամեծ ու ամենաաննախադեպ հրթիռային հարվածն է հասցրել Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ոչ թե բանակին, այլ սովորական ահաբեկչի պես` բնակչությանը էլեկտրաէներգիա, գազ ու ջեռուցում մատակարարող հանգույցներին։

Այդ նույն ժամերին 40 միլիոն ուկրաինացուն ցրտահարել փորձող Վլադիմիր Պուտինը գտնվում է Երևանում, հյուրնկալվում է Նիկոլ Փաշինյանի կողմից և արժանանում ջերմ-ընկերական ընդունելության։

Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ այդպես մեր ազգային շահն է առաջ տանում` առանց հասկանալու, որ պարզապես Պուտինի նկատմամբ համաշխարհային ատելությունից մեզ էլ է փայ բերում... Դրանից բխող հետևանքներով։

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը փորձում է Վլադիմիր Պուտինի հետ ժպտալով հասնել վերջինիս բարյացակամությանը, ամբողջ աշխարհը սկսում է մեզ նայել որպես ահաբեկիչներին աջակցող-դաշնակցող պետություն։

Եվ ո՞վ մեզ կօգնի, եթե Ադրբեջանը նորից հարձակվի։ ՀԱՊԿ-ը, արդեն պարզ է, որ չի օգնի։ Արևմուտքն էլ, վախենամ, ահաբեկիչների հետ դաշնակցային-ընկերական հարաբերություններ կառուցողների համբավ ձեռք բերողներիս էլ չուզենա օգնել։

Եվ դրա համար ես ուրախ եմ, որ այսօր հազարից ավել մարդ դուրս եկավ ցույցի, որ ցույց տա, որ Հայաստանում բոլորը չեն, որ փորձում են ահաբեկիչների հետ ընկերություն անեն»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի