Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:14 27-12-2021

Արամ Վարդևանյանը ՊՇՌ թեստի հետ կապված խաբում է. Դանիել Իոաննիսյան

Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարարի հրամանի այն դրվագը, որով չպատվաստված աշխատողները իրենց հաշվին որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն: Առողջապահության նախարարի որոշումը սահմանադրական դատարանում վիճարկել էր «Հայաստան» դաշինքը: Oragir.news-ը թեմայի առընչությամբ զրուցել է «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ, ով իր ֆեյսբուքյան էջում բուռն քննադատությունների էր ենթարկել Արամ Վարդևանյանին։ Դանիել Իոաննսիայնին հարցրինք, թե ինչո՞ւ է մեղադրում Արամ Վարդևանյանին, ի՞նչ խնդիր է տեսնում ՍԴ-ի որոշման մեջ․ «Մանիպուլատիվ հանրային ձևավորում են փորձում ստեղծել, շատ մարդկանց մոտ հիմա տպավորություն կա, որ որևէ մեկն իրենց ինչ-որ բան պետք է փոխհատուցի, իսկ թեստերը պետք է անվճար լինեն։ Պետք չէ խաբել ժողովրդին, ո՞վ է նման բան ասում, բացի Արամ Վարդևանյանից, ՍԴ-ն նման բան ասե՞լ է։ Եվ ուրեմն այս սուտ նարատիվը նա տարածում է մտածված, ու խաբում է։ Սկզբից ակնհայտ սուտ տպավորություն է ստեղծում, որ ՍԴ-ն որոշել է, որ ՊՇՌ թեստավորումը պետք է անվճար լիներ: Ու, մի բան էլ, խոսում է նրանից, որ արդեն վճարված թեսթերի գինն էլ պետք է վերադարձվի: Գիտե՞ք ինչու է հանրության շրջանում լուրեր տարածվել, որ Արամ Վարդևանյանն այդ հարցը լուծել է, քանի որ մարդիկ ուզում են, նրանց հաճելի է լսել այն , ինչ ուզում են լսեն։ Նրանք ուզում են թեստի գումար չվճարել, բայց բնակաբաբար գումար շարունակելու են տալ, իրենց փոխարեն ո՞վ է տալու։ Լաբորատորիաներ էլ որ զանգեք- հարցնեք, ասելու են, որ անվճար չեն անելու ոչ մի բան։ ՍԴ որոշում կարդացեք, այնտեղ գրված է , որ պետք է անվճա՞ր լինեն թեստերը, կամ այդտեղ ենթադրվում է, որ ինչ որ մեկը պետք է վճարի՞ աշխատողի գումարը ՝ իր փոխարեն, չկա այդպիսի բան գրած, ով ՞ պետք է փոխհատուցի, ինչու՞ պետք է փոխհատուցի, ՍԴ-ն, ըստ էության, Առողջապահության նախարարի հրամանը համարյա ամբողջությամբ ճանաչել է սահմանադրական, հրամանի միայն մեկ դրույթն է ճանաչել հակասահմանադրական։ Եթե դուք ուզենաք հանձնել թեստ, ես ձեր փոխարեն չէի կարողանա վճարել, ՍԴ-ն ընդամենն ասել է, որ եթե ինչ-որ մեկն ուզում է վճարել աշխատողի փոխարեն՝ Առողջապահության նախարարը չի կարող դա արգելել, ընդամենը դա է հակասահմանադրական ճանաչվել։ Պարոն Վարդևանյանի մասին շատ բան կարող եմ ասել, բայց նա այդուհանդերձ գրագետ իրավաբան է։ Այն ամենն , ինչ ես ասում եմ, նա շատ լավ դա հասկանում է, իսկ հանրության մոտ ձևովորվում է տպավորություններ, ակնկալիքներ, և երբ այդ ակնկալիքները չեն իրականացվում և հանրությունը դժգոհ է մնում, այդ դեպքում իրավիճակն ավելի է բարդանում։ Հանրային դժգոհության հազար ու մի լեգիտիմ պատճառ կա, բայց ընդիմությունն ինչպես միշտ որոշում է ինչ-որ անհեթեթություններով դժգոհությունը գեներացնել»,- ասաց Իոաննիսյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից