copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:34 23-11-2022

Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ անդրադարձել է նաև կազմակերպությունում Բելառուսի նախագահության առաջնահերթություններին։

Լուկաշենկոն շեշտել է, որ եթե հանկարծ Ռուսաստանը փլուզվվի, ՀԱՊԿ անդամ երկրները կհայտնվեն փլատակների տակ։

«Վերջին շրջանում մամուլում թեզ է զարգանում՝ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ռուսաստանի Դաշնության գործողությունից Ուկրաինայում, եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ն կապրի, եթե, Աստված մի արասցե, չհաղթի, ՀԱՊԿ-ը գոյություն չի ունենա։

Եվ մեր երկրներում նույնպես շատ տաքգլուխներ սկսեցին քննարկել, ես զգում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր կարծիքի. եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանը փլուզվի, ապա մեր տեղը կլինի այդ փլատակների տակ»,- ասել է Լուկաշենկոն։

Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներին ներկայումս միասնականություն է անհրաժեշտ։

«Մենք չենք պատրաստվում հեռանալ քաղաքական և ռազմաքաղաքական ասպարեզից: ՀԱՊԿ-ը գոյություն կունենա, և ոչ ոք ոչ մի տեղ չի փլուզվի, բայց մեզ պետք է միասնություն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել