copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:05 26-12-2024

Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները

2024 թվականի ընթացքում, երբ ԵԱՏՄ–ն նախագահում էր Հայաստանը, միության հիմնական առաջնահերթություններն են եղել տնտեսական փոխգործակցությունը, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը միացել էր տեսակապով։

«Հայաստանի նախագահությունը մոտենում է ավարտին, ու մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններից են եղել նաև կոոպերատիվ ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներուժի կոնսոլիդացիան` գյուղատնտեսական համակարգում ինովացիոն լուծումներ ներդնելու համար»,– ընդգծեց նա։

Փաշինյանն, ամփոփելով ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները, խոստացավ 2024 թվականի հայաստանյան զարգացումների մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումից հետո։
Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին այսօր ներկա է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը