copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:07 22-11-2022

Ալիևը փորձում է վատ խաղի դեպքում լավ դեմք ընդունել. Խզմալյան

«Ես կարծում եմ, որ Ալիևը, ինչպես և նախկինում, փորձում է անել այն, ինչ ֆրանսերեն կոչվում է «Faire bonne mine a mauvais jeu», որը նշանակում է վատ խաղի դեպքում լավ դեմք ընդունել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ խոսելով Ալիևի արած այն հայտարարությունից, թե Ադրբեջանի ընկերների շնորհիվ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևից հակաադրբեջանական ձևակերպումները հեռացվել են։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թունիսում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ կազմակերպված, այսպես կոչված, սադրանքը ճնշվել է։

Փորձելով զուգահեռներ տանել ՀԱՊԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջև՝ Խզմալյանն ասաց. «Կարելի է նաև հիշել, որ Ալիևը նաև ասել էր, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ են Ադրբեջանի ընկերները, քան Հայաստանի, դա ճիշտ է, իսկ ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիային, եկեք հասկանանք․ եթե ՀԱՊԿ-ի կենտրոնը, սիրտը, հոգին Ռուսաստանն է, ապա Ֆրանկոֆոնիայի սիրտը հոգին, ուղեղը Փարիզն է, Ֆրանսիան է, իսկ հիմա եկեք մի անգամ էլ հիշենք, թե ինչ է ասել Ֆրանսիայի սենատը, և Ալիևի խոսքերը անմիջապես կընկնեն տեղը։

Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիայի շարժումը, բնականաբար, հայամետ են, որովհետև դրանք հիմնված են ժողովրդավարության սկզբունքների վրա և պաշտպանում են Հայաստանն ու ժողովրդավարական ընտրությունը, իսկ ՀԱՊԿ-ն, լինելով բռնապետների ակումբ, բնականաբար, իսկապես պաշտպանում է Ադրբեջանի օրակարգը, այնպես որ դրանում ոչ մի զարմանալի, կամ գաղտնի բան չկա»,- շեշտեց Խզմալյանը։

Ըստ Եվրոպական կուսակցության նախագահի՝ Ալիևը կրկին ստում է, և մենք չպետք է անդրադառնանք Բաքվի ստերին։

Դիտարկմանը, թե Ալիևը հայտնել էր, որ Բաքվի դեմ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում «կեղտոտ սադրանք էր ծրագրվում, որի հեղինակը Ֆրանսիան էր» և պնդմանը, թե Ֆրանսիան այժմ հովանավորում է Հայաստանին, Խզմալյանն արձագանքեց. «Այո՛, դա ճիշտ է, փաստորեն ձեր երկրորդ մեջբերումը ջրում է և ջնջում է առաջինը։ Եթե Ֆրանսիան կեղտոտ սադրանք է պատրաստում, ապա ինչպես կարող է Ֆրանկոֆոնիայն շարժումը լինել ադրբեջանամետ, իհարկե, ո՛չ»։

Հարցին, թե Ալիևը ինչ էր ցանկացել ասել՝ խոսելով այն մասին, որ Հայաստանն ու Ֆրանսիան միմյանց քույրեր են անվանում, նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց չգիտես ինչու ասում են՝ քույր, Խզմալյանն ասաց. «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ հայակակամ մամուլը պետք է զբաղվի մեր թշնամիներին մեկնաբանելով, որովհետև դրանով մենք դառնում ենք նրանց բարձրախոսը, մեր խնդիրը դա չէ։ Մենք պետք է հասկանանք, որ Ալիևի բոլոր ասածները հիբրիդային պատերազմի մաս են, և տեղեկացնելով մեր ժողովրդին այդ կեղտաջրերի բովանդակությանը՝ մենք փաստորեն կամա թե ակամա ծառայում ենք դրան»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել