copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:20 21-11-2022

Վրաստանը շարունակում է նախապատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շարունակում է նախապատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին ասել է այսօր՝ «BBC Hardtalk» ծրագրի շրջանակներում։

Հաղորդվում է, որ հաղորդավար Զեյնաբ Բադավին հիշեցրել է Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը, որի համաձայն երկրի անդամակցությունըտեղի կունենա այն ժամանակ, երբ Վրաստանը պատրաստ լինի ՆԱՏՕ մտնելուն, սակայն նրա համոզմամբ՝ հնարավոր չի լինի դաշինքին ինտեգրել Վրաստանի միայն մի մասը։

Լրագրողի այն հարցին, թե որքանով է հնարավոր ՆԱՏՕ-ին անդամակցել Ռուսաստանի կողմից «Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի պայմաններում», Վրաստանի նախագահը պատասխանել է. «Երբեք մի ասա երբեք»:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ աշխարհում տեղի են ունենում անսպասելի գործընթացներ, օրինակ՝ «ոչ ոք չէր սպասում, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում այդքան մոտ կլինի պարտությանը»։

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ փոխվում է ավելի արագ, քան մենք երբևէ տեսել ենք: Մենք պատրաստվում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում ՆԱՏՕ-ի հետ միասին՝ այդ թվում նաև ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մենք զորավարժություններ ենք անցկացրել մեր տարածքում։ Այսպիսով, մենք զգույշավորություն ենք պահանում, բայց դեռևս անում ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Սա զսպող գործոն է, բայց նայեք Գերմանիային: Օրինակներ կան Արեւելյան Եվրոպայում»,- ասել է նա։

Վերջինս այս համատեքստում հիշեցրել է Արևմտյան Գերմանիայի օրինակը, որը դաշինքի անդամ է դարձել 1955 թվականին, իսկ սառը պատերազմի ավարտից և Գերմանիայի վերամիավորումից հետո Արևելյան Գերմանիան միացավ դաշինքին որպես միացյալ Գերմանիայի մաս։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել