copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:04 20-11-2022

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են եւ ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը, ճեպազրույցում ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանը:

Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ղազախստանի շրջանների մեծ մասում սկսվել է քվեարկությունը, իսկ մեկ ժամ անց նաեւ երկրի արեւմտյան շրջաններում՝ Արեւմտյան Ղազախստանում, Ատիրաուում, Ակտոբեում, Կիզիլորդայի եւ Մանգիստաուի շրջաններում։ Երեք ժամվա ըթացքում մասնակցությունը կազմել է 23,37 տոկոս:

Երկրի հիմնական տարածքում քվեարկությունը կավարտվի Աստանայի ժամանակով ժամը 20-ին, իսկ դրանից մեկ ժամ անց՝ արեւմտյան շրջաններում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց թեկնածուի. գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւից բացի, «Ամանաթ» արհմիությունների միությունից տնտեսագետ Մեիրամ Կաժիկենը, «Աույլ» կուսակցությունից հանրապետության ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը, ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ ​​ Նուրլան Աուեսբաեւը, իրավապաշտպան, «Ղազախ մայրեր՝ ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանաթ Տուրսինբեկովան եւ հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը, որն առաջադրվել է Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային դաշինքի կողմից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը