Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:27 25-10-2021

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են անցկացվել. առաջատարը Միրզիյոևն է

Ուզբեկստանում կիրակի օրը տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Քվեարկության առաջին նախնական արդյունքները կհարապարակվեն հոկտեմբերի 25-ին։ Ակնհայտ առաջատարը գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևն է, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար:

Միրզիյոևը, որը երկրի պետական բարձրագույն պաշտոնին առաջադրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, քվեարկել է Տաշքենդում՝ ընտանիքի ինը անդամների հետ:

Ընտրություններին մասնակցությունը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 80 տոկոսը:

Ուզբեկստանի նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու։ Նրանք առաջադրվել են երկրում օրինական գործող հինգ կուսակցությունների կողմից։ Բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ պնդում են, որ Ուզբեկստանում անցկացվող այս ընտրությունները չի կարելի մրցակցային անվանել, քանի որ իրական ընդդիմության ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը, քաղաքագետները վստահ են, որ Միրզիյոևը կմնա իր պաշտոնում, չնայած այն հանգամանքին, որ Ուզբեկստանի նախագահի պաշտոնում նրա առաջին ժամկետն ուղեկցվել է կոռուպցիոն սկանդալներով։ Միևնույն ժամանակ, 64-ամյա Միրզիյոևը հանդես է գալիս որպես բարեփոխիչ: Նախագահի պաշտոնում իր նախորդի՝ Իսլամ Քարիմովի համեմատ, նա ավելի պրագմատիկ և բաց քաղաքականություն է վարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի