copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 00:31 19-11-2022

Կյանքից հեռացել է հայ ամերիկաբնակ հայտնի լուսանկարիչ Ցոլակ Հովսեփյանը

Դիտողի համար առինքնող և գրավիչ են գունավոր լուսանկարները, բայց սև և ճերմակ լուսանկարների մեջ կգտնեք լույսի ու շուքի խաղեր, այսինքն՝ լուսանկարչությունը լույսի խաղերի համադրումն է՝ արվեստագետի արթուն աչքերի ճամփով։ Այսպես է արտահայտվել հայ հայտնի լուսանկարիչ, դաշնակցական Ցոլակ Հովսեփյանը լուսանկարչության մասին։

Լուսանկարել է բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց՝ քաղաքական, մշակույթի, հասարակական գործիչների, արաբական աշխարհում՝ նաև թագավորական ընտանիքների։ Լուսանկարել է իր ժամանակի հայտնի ժամանակակիցներին՝ Իրաքի թագավորին, Իրանի թագուհուն, Ջոն Քենեդիին, Ռոնալդ Ռեյգանին, Վազգեն I կաթողիկոսին, Վիլյամ Սարոյանին, Ջիմի Քարթերին, Արմին Վեգներին, Կոստան Զարյանին, Առնո Բաբաջանյանին, Արամ Խաչատրյանին, Գևորգ Էմինին, Էդվարդ Իսաբեկյանին և շատ-շատերին։ Նրա լուսանկարչական արխիվը հսկայական է։

Ցոլակ Հովսեփյանը ծնվել է 1918 թվականի փետրվարի 18-ին Բաղդադում։ Նախնական կրթությունը ստացել է «Միհրան Ավաջյան» նախակրթարանում, իսկ երկրորդական ուսումը՝ «Թարգմանչաց ազգային» վարժարանում։ Հաճախել է նաև ամերիկյան երկրորդական վարժարանի դասընթացներին։

1937 թվականին անցնում է ՀՅԴ-ի շարքերը։ Առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել պատանի տարիներին, իսկ 1945 թվականին եղբոր հետ բացել է իր առաջին լուսանկարչատունը՝ «Studio HAS» անվամբ, որը գործել է Բաղդադում 27 տարի։ Եղել է ԱՄՆ-ի լուսանկարիչների միության անդամ։

Այցելել է Հալեպ, Բեյրութ, որտեղ հանդիպել է Հրաչ Փափազյանի, Սիմոն Վրացյանի, Ջորջ Մարտիկյանի և շատ այլ հայտնի անձանց։

1966 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և Վաշինգտոն, իսկ մեկ ամիս անց տեղափոխվել է Կալիֆորնիա և հաստատվել Փասադենա քաղաքում։

Կալիֆորնիայում հաստատվելուց հետո շարունակել է իր լուսանկարչական գործը, գործակցել է հայկական մամուլի՝ հատկապես «Ասպարեզ» օրաթերթի հետ։ Ամուսնացել է Բաղդադում, կինը Գոհար Սուլթանյանն է։ Ունեցել է երկու որդի՝ Վիգեն և Սարմեն։

Այցելել է Հայաստան, Սարդարապատի հուշահամալիրի հանդիսավոր բացմանն է մասնակցել, որտեղ հայ մտավորականության և քաղաքական գործիչների հետ հանդիպումների մասին փաստագրել է իր ֆոտոխրոնիկայի մեջ։

Ցոլակ Հովսեփյանը ամբողջ մոլորակն է ոտքի տակ տվել ու նախորդ դարաշրջանն իր հայտնի դեմքերով դրոշմել ժապավենին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի