copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:10 18-11-2022

Մեր երկրում անշարժ գույքի շուկան վայրի դաշտում է թողնված. Պիպոյանը՝ ցուցահանդեսների տարածքի գների մասին

Ամանորյան ցուցահանդես իրականացնողները դժգոհում են ցուցահանդեսի համար տրամադրվող տարածքի գներից՝ ասելով, որ Երևանում ցուցահանդեսի համար տրամադրվող տարածքի վարձակալությունը համապատասխանում է Լոնդոնի գներին։

«Կոնգրես» հյուրանոցում տարածքի վարձակալության գինը մեկ օրվա համար 25.000 է, համալիրում 5 օրը՝ 360.000, «Մալիբու» այգում 45 օրը՝ 300.000, «Երազ» այգում 30 օրը՝ 400.000, և այդպես շարունակ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով խնդրից, նշեց, որ եթե տարածքը թանկ գնով են վարձակալում, ցուցահանդեսում վաճառվող ապրանքների գինն էլ են դնում թանկ, որպեսզի կարողանան կոմպենսացնել։

«Մեր երկրում, երբ որ մենք նայում ենք անշարժ գույքի շուկան, այս ոլորտը ընդհանրապես կարգավորված չէ, էլի վայրի դաշտում է թողնված․ ինչու եմ ասում վայրի, որովհետև այստեղ հնարավորինս շատ գումար գեներացնելու բիզնեսի տրամաբանություն է, թերևս դա է պատճառը, որ տեսանք, թե ինչպես է հաշված օրերի ընթացքում տան բնակարանների վարձերը պայմանական երկու-երեք, որոշ դեպքերում շատ ավելի անգամ բարձրանում՝ ելնելով պահանջարկի փոփոխությունից։ Դրան զուգահեռ՝ եթե մենք ունենանք համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային, հողի կադաստրային արժեքից ելնելով, սահմանել այս հողերի կամ այս տարածքների վարձակալության և վաճառքների վերևի շեմերը, բնականաբար մենք այստեղ լծակ կիրառելու հնարավորություն կունենայինք։ Իսկ եթե դու դաշտը թողում ես ազատ, որևէ կարգավորոմ չես անում, ընդամենը պետության միակ լծակը մնում է այն, թե այդ տարածքը վարձակալությամբ տվողը այդ եկամուտից հարկային պարտավորություն կատարո՞ւմ է, թե՞ չի կատարում, միջամտելու ուրիշ գործառույթ չունի, իսկ տարածքի գինը, ըստ էության, ելնելով նրանից, թե քանի հոգի է պատրաստ այդ գումարը վճարելու, տեղավորվում է այդ մեխանիզմում»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանը ընդգծեց, որ երբ շուկային որևէ կարգավորում չի տրվում, թողվում է ազատ՝ առաջարկ-պահանջարկով, ինքնիրեն ձևավորվում է գին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ