Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:42 02-09-2023

ՔՊ-ական պատգամավորը արտերկրում ցուցահանդեսների է մասնակցում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Սյունիքից ընտրված ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հոկտեմբերի սկզբին մեկնելու է Մոսկվա։ Այցի նպատակը քաղաքական չէ. հայտնի ВДНХ-ում տեղի է ունենալու նրա անհատական ցուցահանդեսը։

Պարզվում է` սա նկարիչ - պատգամավորի միակ ցուցահանդեսը չէ` խորհրդարանում հայտնվելուց հետո։ 2023 թվականի հուլիսի 30-ին Փարիզում նա մասնակցել է Holy Art Gallery կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները: Միաժամանակ Ամստերդամում և Բրյուսելում տեղի է ունեցել այդ կտավների թվային ցուցադրությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում