Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:10 17-11-2022

Արագածոտնի մարզում բախվել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի տղայի BMW-ն ու ՎԱԶ 21213-ը. կան վիրավորներ․ shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ Հենրիկ Ռուստամյանի վարած ՎԱԶ 21213 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Թավադյանի վարած BMW 5351 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդներից Հ. Ռուստամյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 48-ամյա Ռ. Գ-ն և 49-ամյա Ա. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Թավադյանի հայրը ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի հրամանատար է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան