copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:47 16-11-2022

Դատական հայց ներկայացվել է միայն Սիմոն Հարությունյանի կողմից․ Հակակոռուպցիոն կոմիտեն հակադարձում է «Ժողովուրդ» օրաթերթին

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր «Կադրային ջարդ` Հակակոռուպցիոն կոմիտեում. քննիչներն ընդդեմ Սասուն Խաչատրյանի» վերտառությամբ բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր իր տեղեկությունների համաձայն՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում»:

Այս առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնին հավակնող թեկնածուներից դատական հայց ներկայացվել է միայն հրապարակման մեջ հիշատակված Սիմոն Հարությունյանի կողմից:

Ընդ որում` նրան ոչ թե Կոմիտեի նախագահն է իր հայեցողությամբ ազատել պաշտոնից, ինչպես նշված է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ, այլ քննիչի պաշտոնակատարը պարզապես Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող չի ճանաչվել, քանի որ հարցազրույցի փուլի անցողիկ միավորի շեմը չի հաղթահարել:

Մասնավորապես` վերջինս «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նշանակվել է որպես քննիչի պաշտոնակատար, իսկ նույն հոդվածի 16-րդ մասի համաձայն` տվյալ անձինք Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող չճանաչվելու դեպքում պաշտոնակատարը ազատվում է պաշտոնից:

Ուստի «Ժողովուրդ» օրաթերթի «եզրակացությունը», թե «քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, սակայն չի նշանակվում այդ պաշտոնում», ընդամենը ապատեղեկատվություն է:

Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին հերթական անգամ կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ «իր տեղեկությունները» որպես տեղեկատվության հավաստի աղբյուր վկայակոչելուց և չստուգված ու մանիպուլատիվ բնույթի լուրեր տարածելուց: Լրատվամիջոցներին և հանրությանն էլ կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը հիմք չընդունել և չտարածել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ