copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:18 14-05-2022

TikTok-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ երեխայի մահվան պատճառով

10-ամյա ամերիկուհի Նիլա Անդերսոնի մայրը՝ Թավայնան դատի է տվել TikTok սոցիալական ցանցին և ByteDance մայր ընկերությանը՝ կապված այն բանի հետ, որ իր դուստրը մահացել է 2022 թվականի դեկտեմբերին՝ վտանգավոր մարտահրավերի իրականացման պատճառով։ Կնոջ հայցը հրապարակված է Փենսիլվանիայի դատարանի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ աղջիկը մասնակցել է «բլեքաութ» մարտահրավերին (ենթադրում է գիտակցության կորուստ՝ շնչահեղձության պատճառով.- խմբ.) այն բանից հետո, երբ նման տեսանյութերը հայտնվել են Նելայի առաջարկությունների էջում։
Ըստ հայցի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Անդերսոնը դստերն անգիտակից վիճակում հայտնաբերել է ննջասենյակում և շտապ տեղափոխել հիվանդանոց։ Հինգ օր անց աղջիկը մահացել է։ «TikTok ալգորիթմը որոշել է, որ այս մարտահրավերը հետաքրքրում է Նելային: Սա էլ դարձել է նրա մահվան պատճառը»,- հավելել է Անդերսոնը:
Նա ավելացրել է, որ մարտահրավերի պատճառով մահացել է ևս չորս մարդ, սակայն TikTok-ը չի ուղղել ալգորիթմը, որպեսզի օգտատերերը նման տեսանյութեր չտեսնեն առաջարկություններում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է