copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:45 15-11-2022

Վրաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Ռուսաստատի դեմ բանաձևին

Վրաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով Ռուսաստանը պատասխանատվություն է կրում ուկրաինական պատերազմի հետ կապված միջազգային իրավունքի խախտման՝ այդ թվում նաև պատերազմական հատուցումների վճարման համար։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, բանաձևը վերահաստատում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը՝ կոչ անելով Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։ Բանաձևին կողմ է քվեարկել 94, դեմ՝՝ 14, իսկ ձեռնպահ՝ 73 պետություն։

Բանաձևը պարտավորեցնող չէ, սակայն դրա ընդունումը ամրագրում է համաշխարհային հանրության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի պատերազմը նախաձեռնելուց հետո։ Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը պատասխանատու է միջազգային իրավունքի խախտման համար և պետք է պատասխանատվություն կրի «ագրեսիայի» ընթացքում իր կողմից թույլ տրված միջազգային իրավունքի ցանկացած խախտման համար, ինչպես նաև փոխհատուցի իր պատճառած վնասը։

Բացի այդ, փաստաթուղթը հիշեցնում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի մարտի 16-ին ընդունված որոշումը, որը որպես ժամանակավոր միջոց Ռուսաստանից պահանջում էր դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ բանաձևի հեղինակները ցանկանում են, որպեսզի կարողանան օգտագործել ռուսական սառեցված ակտիվները՝ Կիևին զենքի մատակարարումները ֆինանսավորելու և արդեն փոխանցված զենքի դիմաց պարտքերը մարելու համար։ Նա հայտարարել է, որ բանաձևը համակարգային ազդեցություն կունենա ՄԱԿ-ի գործունեության վրա՝ կոչ է անելով անդամ երկրներին գիտակցել դա և դեմ քվեարկել նախագծին։

Նկատենք, որ Հայաստանը վերոհիշյալ բանաձևին ձեռնապահ է քվեարկել։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում