copy image url
Ներքին Արտաքին 3 ժամ առաջ - 10:14 05-09-2026

Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Turkmen TV-ի «Վատան» լրատվական ծրագրին։

Ղեկավարների միջև զրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 9-ին Ավազա ազգային զբոսաշրջային գոտում տեղի կունենա Համագործակցության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, և Փաշինյանին հրավիրել է մասնակցել դրան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը վայելում է համաշխարհային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև նշել է, որ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի այս գագաթնաժողովին։
Ավելի վաղ Թուրքմենստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին։

Թուրքմենստանը ԱՊՀ-ում նախագահում է 2026 թվականին Պետությունների ղեկավարների խորհրդում, կառավարությունների ղեկավարների խորհրդում, արտաքին գործերի նախարարների խորհրդում, տնտեսական խորհրդում և մի շարք այլ համագործակցության մարմիններում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում