copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:33 15-11-2022

Որքան կտևի ՔՊ-ականների ոգևորությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։

Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության աչքում եւ վերածվում ձեւական մի կառույցի` ընդգծելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը։ Թե որքան կտեւի ՔՊ-ականների ոգեւորությունը, եւ որ պահից սկսած Նիկոլ Փաշինյանը կրկին կսկսի sms-ներով խժդժություններ սարքել կամ որոշ ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազին գործուղել խորհրդարան, ապագան ցույց կտա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ