copy image url
Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 15:55 02-03-2026

Ինքնապաշտպանությունը կշարունակվի այնքան, որքան կտևի ագրեսիան. ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Շաբաթ օրը վաղ առավոտյան ԱՄՆ օրինազանց իշխանություններն ու սիոնիստական ռեժիմը ևս մեկ անգամ բանակցությւնների ընթացքում անհանդուրժելի հարձակում իրականցրին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, և սա այն դեպքում, երբ Իրանն առավելագույն բարի կամք էր դրսևորում՝ բանակությունների արդյունքում հաջողություն գրանցելու համար», - այս մասին այսօր՝ մարտի 2-ին, հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Մեզ համար զարմանալի էր, որ այն համակարգը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքին, ինչպես է առհասարակ մտել բանակցությունների մեջ: Այս օրերին ԱՄՆ և սիոնիստական ռեժիմների անպարկեշտ հարձակման հետևանքով զոհվեց Իրանի հոևոր առաջնորդ Ալի Խամենեին, ով իր ամբողջ կյանքն ապրել էր՝ բռնակալների դեմ պայքարելով:

Նա շատ դրական էր վերաբերվում հայերին ու Հայաստանի Հանրապետությանը, նաև՝ Իրանում ապրող հայ համայնքին: Նրանք վայելում էին Իրանի հոգևոր առաջնորդի աջակցությունը:

Մեծ կորուստներ ունեցանք քաղաքացիական բնակչության շրջանում. 153 աշակերտուհի է զոհվել և սա ամոթալի ու ոչ մի արդարացում չունեցող դեպք է պատմության մեջ: Ավելի քան 550 հոգի զոհվել է ագրեսիայի առաջին իսկ օրվանից սկսած», - ասաց դեսպանը:

Նա նշեց, որ իրենք հայտարարել էին, որ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան: Իրանն առաջնորդվում և առաջնորդվելու է այդ սկզբունքով:

«Մենք հայտարարել էինք, որ Իրանին սպառնացող ցանկացած վտանգ կստանա համարժեք պատասխան: ԱՄՆ-ն հազարավոր մղոններ հեռու որոշել է ագրեսիա իրականացել ու Իրանը ունի լեգիտիմ իրավունք համապատասխան քայլեր ձեռնարկել ու պաշտպանել երկիրը:

Չգիտենք՝ ագրեսիան ինչքան կտևի, բայց Իրանը պատրաստ է իրականցնել իր օրինական պաշտպանության իրավունքը և այն երևակայական տեսլականը, որը ստեղծվել էր սոցիալական ցանցերում այն մասին, որ եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեն Իրանի դեմ, ապա Իրանի ժողովուդրը կընդվզի իր իշխանության ու կառավարության դեմ ու կտապալի իշխանությունը, իրապես պարզվեց, որ միայն ցնորք է: Թրամփը քնից արթնացավ ու հասկացավ, որ դա միֆ է:

Իր խորհրդականներց ոմանք նրան զգուշացնում էին, որ սա հեշտ պատերազմ չի լինելու, և Թրամփն ինքը համոզվեց, որ դա ճիշտ է:

Քանի դեռ կշարունակվի ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»- եզրափակեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ