Ներքին 3 տարի առաջ - 21:00 12-11-2022

Para Bellum 1. Ազդրի հրազենային-բեկորային վիրավորում

Para Bellum. նոր հաղորդաշար Oragir.News-ում: Para Bellum (Պատրաստվե՛ք պատերազմի) հաղորդաշարը կառուցված է որպես դասընթաց, որի ընթացքում ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության մասնագետների հետ խոսելու ենք տարրական և ամենակարևոր հմտությունների մասին, որ անհրաժեշտ են լինում արտակարգ իրավիճակներում (այդ թվում և՝ մարտական պայմաններում):

Արագ և ճիշտ կողմնորոշում ծանր պայմաններում, իրավիճակի գնահատում, տարբեր զինատեսակների մասին ընդհանուր պատկերացում, առաջին բուժօգնության, քարտեզագրություն, հետքաբանություն և բազում այլ հետաքրքիր ու կարևոր թեմաներ կան առջևում: Դիտե՛ք Para Bellum-ը: Պատրաստվե՛ք: Իսկ այս՝ առաջին հաղորդումը նվիրված է ազդրային վիրավորմանը:

Բժշկուհի Մարինա Խաչատրյանը բացատրում է՝ ինչ հերթականությամբ և ինչպես կազմակերպել վիրավորի տարհանումը, ինչպես դնել լարան ու վիրակապ, խոսում այս գործողության ընթացքում սովորաբար արվող սխալների մասին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ