copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:37 11-11-2022

ՀՀ և Կիպրոսի Շրջակա միջավայրի նախարարությունները կհամագործակցեն բնապահպանական ոլորտում

Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը փոխըմռնման հուշագիր են ստորագրել։

Կողմերը կնքել են սույն հուշագիրը՝ գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա ուշադրություն գրավելու կարևորությունը և ակնկալելով հետագայում զարգացնել համագործակցությունը երկու պետությունների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Համաձայն հուշագրի՝ կողմերի համագործակցությունը լինելու է հետևյալ ոլորտներում՝

-կենսաբազմազանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
-կլիմայի փոփոխություն,
-ջրային ռեսուրսների կառավարում,
-թափոնների և վտանգավոր նյութերի կառավարում,
-անտառների կայուն կառավարում,
-բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարում,
-շրջակա միջավայրի մոնիթորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործում:

Կողմերը կգործադրեն առավելագույն ջանքեր՝ նպաստելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցային նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ համաձայն երկու պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան