Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:54 08-11-2022

ՏՏ ոլորտը տուժել է դոլարի կուրսից. կա՛մ աշխատողներ են կրճատում, կա՛մ փակվում են

«Հաճախորդներին երբ ասում ենք, որ սթրեսային վիճակ է երկրում, պետք է 20-30 % ավելի վճարեն, նրանք պատրաստ չեն լինում դրան»,- ասաց «ՎՕԼՕ» ընկերությայն տնօրեն Արմեն Քոչարյանն Oragir.News-ի հետ զրույցում։

Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ ասաց, որ ոլորտում ամենամեծ հարվածը էքսպորտով զբաղվող կազմակերպություններն են ստանում. «Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ 20 %-ից ավելի է, եվրոն՝ 30-35 %: Մեր հիմնական ծախսերը աշխատավարձային ֆոնդերն են, ու պետք է 20-30 % շատ ստանաս, որ կարողանաս աշխատավարձը մարել։ Հաճախորդին երբ ասում ենք, որ երկրում սթրեսային վիճակ է, և պետք է այդքան վճարես, պատրաստ չի լինում դրան, որի հետևանքով էլ մարդկանց են կրճատում, կազմակերպություններ փակում»։

Անդրադառնալով օտարերկրացիների՝ ՀՀ գալուն, ովքեր զբաղվում են ՏՏ ոլորտով, պատասխանեց. «Խնդիր կա մեզ համար՝ նրանց այստեղ երկարաժամկետ պահելու, բայց հատուկ ջանքեր չենք գործադրում, որովհետև մեզ համար հատուկ է ցանկացած աշխատակից, անկախ նրանից, թե ով է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ