copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:54 24-05-2023

Դարձել եք Ադրբեջանի կադաստրի աշխատողներ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ․ կմ տարածքով։ Իշխանությունից ինչ-որ մեկը գնացե՞լ, չափե՞լ է Ադրբեջանի տարածքը։ Ի՞նչ գործ ունեք Ադրբեջանի տարածքի չափի հետ։

Ադրբեջանի տարածքը ձևավորվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մյուս հարևանների սահմանների հետ։ Վստա՞հ եք, որ մնացած հարևանների հետ սահմաններով այդ տարածքը 86,600 քառ․ կմ է։ Դարձել եք Ադրբեջանի կադաստրի աշխատողներ։

Վրաստանը Ադրբեջանի հետ մինչև հիմա սահմանային վեճ ունի Դավիթ Գարեջայի վանքի մասով։ Մի օր որ այդ տարածքը վերադարձվեց Վրաստանին, ի՞նչ եք անելու, դրա փոխարեն տարածք եք տալու՞, որ 86,600 քառ․ կմ դառնա։

Մի օր, որ Կասպից ծովի մակարդակը բարձրանա, Ադրբեջանից մի 100 քառ․ կմ անցնի ջրի տակ, էլի տարածք եք տալու՞։ Մի օր, որ Իրանը պատերազմի Ադրբեջանի հետ, գնալո՞ւ եք ասեք՝ Ադրբեջանից գրաված տարածքները հետ տվեք, որ 86,600 քառ․ կմ դառնա։

Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը տարածաշրջանում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ