copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:36 08-11-2022

Բայրամովը Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վնասում են խաղաղության գործընթացին։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում՝ անդրադառնալով նախօրեին Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը։

Բայրամովը վերահաստատել է, որ Բաքուն պատրաստ է հնարավորինս արագ Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ես վերահաստատեցի Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիր կնքելու և կոչ արեցի զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս գործընթացը»,- գրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։