copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 23:55 28-01-2026

Դորտմունդում հիշել են Մխիթարյանին․ Բորուսիան հայ կիսապաշտպանի վերաբերյալ գրառում է կատարել

Այսօր՝ հունվարի 28-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» «Սիգնալ Իդունա Պարկում» կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»։

Խաղից առաջ գերմանական ակումբի մամուլի ծառայությունը վերհիշել է «ներաձուրիների» կազմում այժմ հանդես եկող իր նախկին խաղացողներին, որոնցից մեկը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն է։

«Այսօր կկայանա Դորտմունդի «Բորուսիայի» երկու նախկին խաղացողների՝ Հենրիխ Մխիթարյանի և Մանուել Ականջիի հետ հանդիպումը։ Անհամբեր սպասում ենք ձեզ տեսնելուն»,- գրված է հրապարակմանը կից։

Armsport

Ամենից շատ դիտված