copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:50 07-11-2022

Ալիևը ծանոթացել է Վարանդայում կառուցված զորամասի պայմաններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի-խմբ) շրջան, որտեղ ծանոթացել է նոր շահագործման հանձնված զորամասում ստեղծված պայմաններին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, Ալիևը զորմասում ծաղիկներ է խոնարհել՝ 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինծառայողների հիշատակին կանգնեցված հուշահամալիրում և ծառ տնկել այնտեղ։

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է նաև ռազմական ճամբարի շտաբի շենքին։ Վերջինս լուսանկարվել է զինծառայողների հետ և վերջիններիս շնորհավորել Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ալիևին զեկուցել է երկրի զինված ուժերում իրականացված աշխատանքների մասին։

Հասանովը նշել է, որ զոամասի տարածքում ստեղծվել է կապի և տեղեկատվության ժամանակակից միջոցներով հագեցած կառավարման կենտրոն, կապի կենտրոն և այլ գրասենյակային տարածքներ՝ զորքերի բարձր մակարդակի մարտական ​​պատրաստության և սպասարկման կազմակերպման, մարտական ​​գործողությունների ժամանակ ստորաբաժանումների օպերատիվ հսկողության, ինչպես նաև զինված ուժերի այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցության ապահովման համար։

Բացի այդ Ադրբեջանի նախագահին զեկուցվել է, որ քաղաքում կառուցվել են դպրոց, մանկապարտեզ և երկհարկանի շենքեր, որոնք վարձակալությամբ տրվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին։ Ալիևը ծանոթացել է նաև բնակարաններում ստեղծված պայմաններին։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել