Ներքին 3 տարի առաջ - 16:36 05-11-2022

44-օրյա պատերազմը Նիկոլի և նրա տերերի կողմից լավ ծրագրված պետական դավաճանության սցենար էր․ Նաիրա Մելիքյան

«Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր երեխաներին, այդ թվում՝ իմ տղայի մասունքները: Ես գրեթե ամեն օր վերհիշում եմ 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր օրը և ևս մեկ անգամ համոզվում, որ դա Նիկոլի և նրա տերերի կողմից շատ լավ ծրագրավորված պետական դավաճանության սարսափելի սցենար էր: Հասկանում եմ նաև, որ եթե չլիներ 2018-ի, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը, և դրա արդյունքում՝ մեր իշխանության բռնազավթումը, ապա արդյունքում այսօր մեր երեխաները կլինեին մեր կողքին, Արցախը և Հայաստանը կլինեին անվտանգ»,- Ֆրանսիայի հրապարակում անցկացվող համազգային հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Զոհվածի մայրը ընդգծեց՝ հասկանում է, որ այլևս երբեք իրեն «մամ» չեն ասելու. «Ինձ այլևս երբեք տատ էլ չեն ասելու, քանի որ երեխաս զոհվեց դեռ 20-ը չբոլորած՝ առանց սերունդ տալու, և քանի-քանի այդպիսի հազարները պառկեցին Արցախի սուրբ հողում, որ մենք ունենանք Արցախ, ունենանք Հայաստան, ունենանք արժանապատվություն, վերջապես պահենք ու պահպանենք այն, ինչի համար տասնյակ տարիներով տվել ենք արյուն և քրտինք»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում