copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:49 03-11-2022

Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու որոշման մեջ Պուտինի վրա կարող էին ազդել երեք անձինք․ The Times

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասի պաշտպանության, Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման վրա կարող էին ազդել նրա մերձավոր շրջապատից երեք անձինք։ Այս մասին գրել է The Times-ը՝ հղում անելով իր՝ ՌԴ կառավարության աղբյուրի։

Ռուսական պետության ղեկավարին հատուկ գործողություն սկսելու համար համոզել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և միլիարդատեր Յուրի Կովալչուկը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի դերը փոքրացվել է միայն արդեն ընդունված որոշման կատարմամբ։

Ինչ վերաբերում է ռուսական վերնախավի ներկայացուցիչների մեծամասնությանը, նրանք տեղյակ չէին, որ հատուկ գործողություն է սկսվելու։ Հետևաբար, ռազմական գործողության սկիզբը նրանց համար կատարյալ անակնկալ էր:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը