Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:56 02-11-2022

«Պրոբլեմները կհաղթահարենք». Նիկոլ Փաշինյանը խոսեց «հայկական ավիացիայի վերածննդի» մասին

Վերջին օրերի օտարերկրյա այցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ստիպեցին խոսել «հայկական ավիացիայի վերածննդի» մասին:

«Այս մասին ցանկացա խոսել, քանի որ վերջին օրերին անընդհատ այց եմ ունեցել օտարերկրյա երկրներ: Հիշում եմ՝ 2018-2019 թվականներին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիպում էի բացարձակ դատարկության, գեթ մի օդանավ չկար, ես հաճույքով եմ արձանագրում, որ և՛ մեկնելիս, և՛ վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առկայությունը մեր օդանավակայանում ու շարքն աճում է», - Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր որոշակի աշխուժություն կա ավիացիոն փոխադրումների ոլորտում. չվերթերի մոտ 30 տոկոսն իրականացվում է հայկական ավիաընկերությունների կողմից:

«Իհարկե, հայտնի պրոբլեմներ ունենք՝ սև ցուցակ, և այլն, բայց ես համոզված եմ, որ մենք ինստիտուցիոնալ կերպով այդ պրոբլեմները կհաղթահարենք»,- վստահեցրեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել