copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:25 18-01-2023

Այնպես չէ, որ ընկճվելու ենք, կհաղթահարենք․ Արցախի բնակիչ

Խանութներում մենակ կոնֆետ է։ Որոշ խանութներում դա էլ չկա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Մարտակերտի շրջանի բնակչուհի Գայանե Դավթյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Իր խոսքով՝ Արցախում իսպառ բացակայում են կարտոֆիլն ու միրգը։ «Խանութները գնալով դատարկվում են։ Դե, Արցախը ցորենով է հարուստ։ Հիմնականում ցորենն է, ձավարեղենն ու բրինձն են վաճառվում»,- ասաց նա։

Տիկին Գայանեի խոսքով՝ սննդամթերք ձեռք բերելու համար շուտով արդեն իրենց կտրոններ կբաժանեն։ «Հեսա տալոնը կտան։ Հնդկաձավարը, բրինձը, շաքարավազը, ձեթը կգցեմ տալոն։ Դրանով կօգտվեք՝ մինչև տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ իրնց դեռևս կտրոններ չեն տրամադրվել։ Ասաց՝ ասել են՝ շուտով բոլորին կտրվեն։ «Հիմա դեռևս մտնում ենք, որ խանութում ինչ լինում է՝ վերցնում ենք։ Դե, չկա էլ։ Օրինակ՝ այսօր մտել, մի քիչ կոնֆետ եմ առել։ Այլ քաղցրավենիքի տեսակներ չկան։ Մի երկու տուփ բոմբոներկա է։ Դեռևս միս կա՝ խոզի ու տավարի մսերը։ Հիմա դեռևս սովի չենք մատնվում, բայց էսպես մի ամիս շարունակվելու դեպքում կարող է ավելի վատ լինել»,- ասաց նա։

Այս ամենի ֆոնին քաղաքացին ասաց, որ հունվարի աշխատավարձն ստանալու են փետրվարին։ Մինչև այդ պետք է փորձեն բավարարվել նախկին աշխատավարձով։ «Դեկտեմբերին, որ վճարել են, դրանով էլ հոգում ենք մեր ապրուստը։ Դե, գումարը խնայողաբար ենք ծախսում, պահում ենք, որ բավականացնի։ Ուսանող երեխա ենք պահում։ Շատ ծախսեր կան, ոչ մի բան էլ չի բավականացնում»,- ասաց նա։

Ֆինանսականից բացի, արցախցի մեր հայրենակիցները հարմարվում են նաև կենցաղային այլ պայմանների անհարմարությանը։ «Օրինակ՝ այսօր արդեն անջատել են ժամը 12։00-14։00-ն ու երեկոյան 20։00-22։00-ը։ Դե, հարմարվում ենք, էլի։ Ոչինչ։ Եղանակն արևային է։ Դուրս ենք գալիս։ Հարմարվում ենք, մինչև լույսերը նորից տալիս են։ Ինչ կարում ենք, լույս եղած ժամանակ անում ենք, որ անջատելու ժամանակ ամեն աշխատանք ավարտված լինի»,- ասաց նա։

Արցախում գազի մատակարարումը դադարեցված է։ Մեր զրուցակիցն ասաց, որ այդ բացն այս ընթացքում լրացնում են գազաբալոններով։ «Կհաղթահարենք, ոչինչ։ Մենակ թե, լավ լինի։ Այս վիճակում կշարունակենք պայքարել։ Չենք հանձնվի։ Այնպես չէ, որ ընկճվելու ենք»,- եզրափակեց մեր արցախցի հայրենակիցը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում