copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:26 01-11-2022

Միտք չի՞ առաջացել մայրաքաղաքը տեղափոխել ուրիշ տեղ. Հովիկ Աղազարյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ միտք չի՞ առաջացել մայրաքաղաքը տեղափոխել ուրիշ տեղ:

«Ունենք տասնյակ հազարավոր ապօրինի, անշնորհք շինություններ, գարաժներ, հիմա էլ ունենալու ենք բազմահարկ շենքեր: Շատերը կարծում են, թե Երևանից մի մետր այն կողմ արդեն մարզ է»,- հարց տալուց առաջ Երևանում իրավիճակն այսպես նկարագրեց Աղազարյանը:

Սուրեն Թովմասյանն էլ արձագանքեց՝ ամբողջ Հայաստանում հաշվառված է 37 հազար ինքնակամ շինություն:
«Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք, պետք է լուծում տանք», - նշեց նա:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքը տեղափոխելուն՝ Թովմասյանն ասաց, թե Երևանը, Գյումրին, Վանաձորն իրենց կոլորիտով ուրույն են:
«Բնակիչներին հո՞ չենք կարող տանել: Պետք է փորձենք լուծել առկա խնդիրները»,- ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը