copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:13 01-11-2022

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնության տրամադրումը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երևանում, հայտնել են կազմակերպությունից։

«Բելառուսի նախագահը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքները։

Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին»,- ասվում է կազմակերպության Telegram ալիքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին, կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի