copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:20 13-09-2022

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդները սեպտեմբերի 13-ի երեկոյան կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Московский комсомолец» լրատվամիջոցը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայկական կողմի խնդրանքով այսօր ժամը 18: 30-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով», - ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով, սակայն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը լրատվամիջոցներին կտեղեկացնի ընդունված որոշումների մասին։ Առանձին հայտարարություն կարող է տարածել նաև ռուսական կողմը։

Ուշակովը հիշեցրել է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ սեպտեմբերի 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի նախագահի երկկողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ուշակովի խոսքով՝ Մոսկվան Բաքվին եւ Երեւանին զսպվածության կոչ է անում։ Նա ասել է, որ կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը