copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:40 01-11-2022

Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ ամփոփվել են «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի արդյունքները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կազմակերպած «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի շրջանավարտներին և մասնակցել պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփող առցանց միջոցառմանը:

Ուսումնական շրջանի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել 15 մուլտիմեդիա տեսադասերի միջոցով ուսումնասիրել «Արհեստական բանականություն» դասընթացի ներածությունը, ծանոթանալ Python ծրագրավորման լեզվին, մեքենայական ուսուցման հիմնական հասկացություններին, տվյալների սահմանումներին ու հիմնական բնութագրերին։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման գործում մասնակցություն ունեցած կազմակերպություններին և անհատներին, մասնավորապես՝ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներիգործատուների միությանը, Սինոփսիս ընկերությանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին և «Ես» հիմնադրամին, ինչպես նաև աշակերտներին, ովքեր հավատացել են այս հնարավորությանը և հետևողականորեն որակյալ կրթություն ստացել:

«Հայրենիքի և հասարակության համար արժեքավոր և արդի մասնագիտություններից մեկը արհեստական բանականությունն է, քանի որ այն անսահմանափակ հնարավորություններ է տալիս լրջագույն խնդիրներ լուծելու: Արցախցի աշակերտների համար պատրաստվել է այս կրթական ծրագիրը և Հայկական վիտուալ համալսարանի միջոցով ապահովվել է առցանց կրթությունը, ինչը հնարավորություն է շրջանցելու մեր առկա սահմանափակումներն ու մեկուսացումը: Ուրախ եմ, որ ուղիղ մեկ տարի առաջ ՀԲԸՄ և Սինոփսիս ընկերության ներկայացուցիչ Երվանդ Զորյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության պտուղները այսօր մենք քաղում ենք: Համոզված եմ, որ այս պիլոտային ծրագրի փորձի հիման վրա առաջիկայում ավելի մեծ արդյունքներ կգրանցենք Արցախի երեխաների ու երիտասարդների արդիական կրթության ապահովման հարցում», - իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտի պետական նախարարը հանձնել է ավարտական վկայականներ։ Արտակ Բեգլարյանը ընդգծել է, որ Արցախի կառավարությունը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստ է աջակցել դրանց հնարավորությունների ընդլայնմանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր