copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:11 31-10-2022

Չավուշօղլուն կարևորել է Արցախի օկուպացված տարածքներում օդանավակայանների կառուցումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում կառուցվող օդանավակայանները կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին Չավուշօղլուն ասել է Թուրքիայի Աքդենիզ համալսարանում իր ունեցած ելույթում։

Չավուշօղլուն իր խոսքում հիշեցրել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացավ այսպես կոչված ազատագրել իր տարածքները։ Նա նաև ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրով» երկկողմ հարաբերությունները բարձրացել են դաշնակցային մակարդակի։

«Ադրբեջանին մեր աջակցության շնորհիվ Հարավային Կովկասում ավարտվեց 30-ամյա օկուպացիան։ Նախագահների ստորագրած Շուշայի հռչակագրով մեր հարաբերությունները բարձրացել են դաշինքի մակարդակի։ Օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներում բացված օդանավակայանները կարևոր նշանակություն ունեն»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ ներկայումս թյուրքալեզու պետությունների հարաբերություններն ամրապնդվում են։

Հիշեցնենք, որ այս Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի կողմից օդանավակայան է բացվել օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) և 2022 թվականի հոկտեմբերին՝ Կովսականի (Զանգելան) շրջաններում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը