copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:48 23-05-2022

Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում. Արցախի ՄԻՊ

Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը կառուցման փուլում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Իմ տեղեկությամբ՝ այն շրջանցելու է Բերձորն ու Աղավնոն։ Առայժմ վերջնական որոշում չկա այդ բնակավայրերի հայ բնակչության մասին։ Մենք պնդում ենք, որպեսզի հայ բնակչությունն ապրի այնտեղ»,- ընդգծել է օմբուդսմենը։ Նշենք, որ այժմ Բերձորում մոտ 150 մարդ կա, դպրոցը չի գործում։ Մինչեւ 2020թ. Ադրբեջանի ագրեսիան ապրում էր մոտ մեկուկես հազար մարդ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Շուշիի շուրջ ինտենսիվ շինարարությունը վտանգ ներկայացնում է, Գեղամ Ստեփանյանն ասել է. «Իհարկե, վտանգ ներկայացնում է, եւ առաջին հերթին այն պատճառով, որ ադրբեջանցիները զավթել են մեր տարածքներն ու անօրինական շինարարություն են կատարում մեր տարածքում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել