Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:40 12-10-2022

Հունգարիան մտադիր է մասնակցել Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքներին


Ադրբեջանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թամաշ Յոզեֆ Թորմանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է մասնակցել Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ Թորմանն այս մասին ասել է Հունգարիայի ազգային օրվա և Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Դեսպանն ընդգծել է, որ հհունգարական ընկերությունները կարող են մասնակցել Արցախի գրավյալ շրջաններում իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ականազերծման աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը Բաքվին կարող է նաև իր փորձը տրամադրել գյուղատնտեսության ոլորտում:

«Հունգարիան իր անկախությունը ձեռք բերեց 66 տարի առաջ։ Ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունն այն են, ինչ մենք ամենաշատն ենք գնահատում, ինչի վրա հիմնում ենք մեր քաղաքականությունը օտար երկրների հետ։ Այս տարին նվիրված է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին, և ես ուզում եմ նշել, որ Հունգարիան միշտ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- հայտարարել է նա։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից:

Հիշեցնենք, որ Հունգարիան այն երկիրն է, որը հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին 2012 թվականի օգոստոսի 31-ին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով վերջինս արդարացվեց և ազատ արձակվեց։ Այս դեպքից հետո Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուլղարիայի հետ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել